Նախկին զինդատախազը իշխանությանը մեղադրեց ոչ միայն հանցագործությունները պարտակելու մեջ

Նախկին զինդատախազը իշխանությանը մեղադրեց ոչ միայն հանցագործությունները պարտակելու մեջ
Նախկին զինդատախազը իշխանությանը մեղադրեց ոչ միայն հանցագործությունները պարտակելու մեջ

2003 թվականից ԱԺ օրակարգում է, այդ թվում նաեւ քառօրյա նիստերի, Ստրասբուրգում ստորագրված` բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերի փոխհատուցման մասին կոնվենցիան վավերացնելու մասին հարցը: Այսօր այդ մասին խորհրդարանական հայտարարությունների ժամին հիշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` զարմանալով, որ մի ինչ-որ աներեւույթ ձեռք այդ վավերացումը հետաձգում է ԱԺ-ի գումարումից գումարում, նստաշրջանից նստաշրջան` արդեն տաս տարի:

Պատգամավորը ենթադրում է, որ դա հնարավոր է, որ պայմանավորված է տարածաշրջանային խնդիրների հետ: Չխորանալով, թե ինչ է նշանակում բռնությամբ կատարված հանցագործությունների զոհեր եւ կոնվենցիայով սահմանված մյուս եզրույթների մեջ, ՀԱԿ պատգամավորը փաստում է, որ կոնվենցիայի կարգավորման առարկան սպանություններից, խոշտանգումներից, մարտական վնասվածքներ պատճառելուց եւ այլ ծանր հանցանքներից տուժածների ու զոհերի իրավահաջորդների պատճառված վնասի նյութական փոխհատուցման ապահովումն է: Նախկին զինդատախազը կարծում է, որ իշխանությունները կաշկանդված են սույն կոնվենցիայի վավերացումով, քանի որ 2004-ի ապրիլի 12-ին, Բաղրամյան պողոտայում հարյուրավոր խաղաղ քաղաքացիների են ջարդել ու փշրել, 2008-ի մարտի 2-ին առնվազն 10 քաղաքացի է սպանվել, հարյուրավորները՝ ստացել տարբեր տեսակի վնասվածքներ, այդ թվում նաեւ հրազենային: Գործող օրենսդրության համաձայն, տուժողները կամ սպանվածների իրավահաջորդները որեւէ փոխհատուցում չեն ստացել, միեւնույն ժամանակ Մյասնիկյանի արձանին ու քաղաքապետարանին հարող տարածքներում իբր թալանված ու վնասված խանութների տերերը կառավարության կողմից Երեւան հիմնադրամին հատկացված դրամական միջողների հաշվին` լիակատար փոխհատուցվել են, տարբեր եղանակներով: Կարդալ ավելին