Փաշինյանը սգո միջոցառում և պսակադրություն ունեցողներին հորդորեց պահպանել հակահամաճարակային կանոնները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սգո միջոցառումներ և պսակադրության արարողություն ունեցող ընտանիքներին հորդորեց արտակարգ դրության ընթացքում պահպանել հակահամաճարակային կանոնները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 9-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում:

«Շատ կարևոր ենք համարում սգո և պսակադրության միջոցառումների իրականացումը պարետատան սահմանած կանոններին համապատասխան: Հորդորում եմ, որպեսզի պսակադրության արարողություն ունեցող ընտանիքներն ու սգակիր ընտանիքները համագործակցեն ՏԻՄ-երի ու ոստիկանության հետ»,- ասաց Փաշինյանը: