Մեծ ցավով տեղեկացանք Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի չգործող ոսկու հանքում քաղաքացիների ողբերգական մահվան մասին․ ՀՀ Կոտայքի մարզպետարան

«Մեծ ցավով տեղեկացանք Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի չգործող ոսկու հանքում քաղաքացիների ողբերգական մահվան մասին:

Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում մահացածների բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով:

Դեպքի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ստանալուց հետո միայն հնարավոր կլինի առավել մանրամասն խոսել փաստի մասին»,- նշված է ՀՀ Կոտայքի մարզպետարանի ֆեյսբուքի էջում: