Կալինինգրադում կորոնավիրուսից մահացել է հայ բժիշկ, մանկական վիրաբույժ Մելիք Ռոստոմյանը

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Ցավակցում եմ …
Կալինինգրադում կորոնավիրուսից մահացել է մեր հայ բժիշկ, մանկական վիրաբույժ Մելիք Ռոստոմյանը։

Բժիշկ Ռոստոմյանն աշխատել է Երևանի I մանկական կլինիկական հիվանդանոցում, հետո III մանկական կլինիկական հիվանդանոցում։

1989թ․-ին Կրասնոդար է մեկնել, այնտեղ բարձրացրել է որակավորումը Կուբանի պետական բժշկական համալսարանում։ Դրանից հետո՝ Կալինինգրադ էր տեղափոխվել։