Եկամուտների հայտարարագրման համակարգից մեր համաքաղաքացիները ոչ թե տուժելու են, այլ շահած են դուրս գալու․ Պատգամավոր

Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մեր ընդդիմադիր գործընկերներից մեկը կարծիք է հայտնել, որ եկամուտների հայտարարագրմանը զուգահեռ՝ պետք է լինի նաև ծախսերի հայտարարագրում։

Ասեմ, որ այժմ քննարկվող տարբերակը հենց այդպիսին է։ Համակարգը ունենալու է նաև, այսպես կոչված, սոցիալական կրեդիտների համակարգ։

Դա նշանակում է, որ կլինեն ուղղություններ (օրինակ՝ ուսման վարձ, կամ առողջության ապահովագրություն), որոնց վրա կատարված ծախսերը կհանվեն հարկման բազայից։

Այսինքն, քաղաքացին, եկամտային հարկը վճարելուց հետ, երբ հայտարարագիրը կլրացնի ու նման ծախսերը ցույց կտա, պետությունից ԵՏ ԿՍՏԱՆԱ այդ ծախսերի չափով հարկին համապատասխան գումար։

Կլինեն նաև այլ, բավականին հետաքրքիր և կարևոր, սոցիալական արդարության և այլ խնդիրների լուծմանը միտված մեխանիզմներ։

Երբ գրել էի, որ մասնագետների հետ մանրամասն քննարկելու ենք այս համակարգը, նկատի ունեի նախևառաջ հենց այս՝ սոցիալական կրեդիտների համակարգը։

Եկամուտների հայտարարագրման համակարգից մեր համաքաղաքացիները ոչ թե տուժելու են, այլ շահած են դուրս գալու»։

Մեր ընդդիմադիր գործընկերներից մեկը կարծիք է հայտնել, որ եկամուտների հայտարարագրմանը զուգահեռ՝ պետք է լինի նաև ծախսերի…

Gepostet von Babken Tunyan am Samstag, 13. Juni 2020