«Հայտարարությունը, որ մենք այսօր ստորագրել ենք, շատ կարևոր է և կարող է փոխել մեր տարածաշրջանի տնտեսական իրավիճակը»․ Փաշինյան

«Հայտարարությունը, որ մենք այսօր ստորագրել ենք, շատ կարևոր է, և չեմ թաքցնի՝ այդ պայմանավորվածությունների իրագործումը կարող է ուղղակի փոխել մեր տարածաշրջանի տնտեսական իրավիճակը։ Տնտեսական նորամուծությունները կարող են բերել տարածաշրջանային անվտանգության ավելի հուսալի երաշխիքների:

Մենք իհարկե պատրաստ ենք այդ ուղղությամբ կառուցողական աշխատանքների, բայց մեկ հանդիպմամբ անհնար է լուծել բոլոր հարցերը: Ես հույս ունեմ՝ կարող ենք առաջ գնալ, և ընդգծեմ՝ մեզ համար կարևորագույնը շարունակում են մնալ հումանիտար հարցերը՝ ռազմագերիների փոխանակումը, որ ամրագրված է եռակողմ հայտարարության մեջ»,- Քաղաքացիական պայմանագիր կուսակցության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո: