Որոշ ուժերի առաջարկներից երևում է, որ նրանք կարոտել են նախկին իշխանություններին և նրանց ժամանակները, երբ չաղ էին ու բախտավոր․ Արամ Սարգսյան

Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Համավարակի այս վիճակում, երբ խստացումների արդյունքում մի կերպ հնարավոր է դարձել կանգնեցնել վարակվածների աճը՝զուգահեռ ավելացնելով բուժվածների թիվը, որոշակի ուժեր, իրավիճակի կայունացման ելքեր առաջարկելու փոխարեն, տեսակետ են հայտնում՝ առաջարկելով չեղարկել հատուկ դրությունը:

Օրինական կառավարությանը հորդորում են հաշվի չառնել ժողովրդի կամարտահայտությամբ ընտրության արդյունքները, ու ձևավորել ինչ որ անհասկանալի հակաճգնաժամային կառավարություն՝ նույն չափ անհասկանալի սկզբունքներով ու մեթոդներով, որի անդամները կարապի ու խեցգետնի տարբերակով, բացի սեփական կուսակցության շահը պաշտպանելուց և պոպուլիզմից, ուրիշ ոչնչով չեն զբաղվելու, որի արդյունքում էլ ոչ միայն համավարակի հետ կապված խնդիրներն ավելի են խճճելու, այլև անկառավարելի են դարձնելու ներքաղաքական իրավիճակը։

Այս ուժերը նաև կոչ են անում չեղարկել սահմանադրական դատարանի շուրջ առաջացած և մի կերպ լուծված ճգնաժամը։ Թվարկված առաջարկներից հասկանալի և ակնհայտ է դառնում, որ այս ուժերը կարոտել են նախկին իշխանություններին և նրանց ժամանակները, երբ մի երկու պաշտոն ունեին ու տնտեսական առավելություններ, երբ չաղ էին ու բախտավոր, իսկ այսօրվա եղած վիճակը միջոց է, որը ինչպես քննադատում են, նույն եռանդով ու նվիրվածությամբ էլ կարող են գովել, եթե իրենց նորերն էլ տեղ տան, ու այս ամենում միակ մխիթարությունը այն է, որ նախկինները չեն կարոտել իրենց և, ճանաչելով առաջարկողներին ու աննպատակահարմար համարելով այդ առաջարկները, չեն միացել նրանց»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=677485176138894&id=100016322520223