«Գործը պըտի սրտով անես, հոգի դնես մեջը». Գավառի փախլավայի վարպետը

«Գործը պըտի սրտով անես, հոգի դնես մեջը». Գավառի փախլավայի վարպետը
«Գործը պըտի սրտով անես, հոգի դնես մեջը». Գավառի փախլավայի վարպետը

Փախլավան դարեր շարունակ զարդարել է հայի հյուրասեր սեղանը և պարտադիր է եղել հայկական խոհանոցում: Հատկապես Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում են պահպանվել փախլավայի պատրաստման բոլոր ավանդույթները, ասում է փախլավա պատրաստելու գործի բոլոր գաղտնիքներին տիրապետող տիկին Անահիտը, ով Գավառ քաղաքում և հարակից շրջաններում հայտնի է իր «հյութեղ ու աննման» /քյավառցիների հավաստմամբ/ փախլավաներով:
Նա փախլավա է պատրաստում իր երիտասարդ օգնականների՝ հարսների և հարևան կանանց հետ. «Փախլավայի յուրահատկությունն էն ա, որ ինքը պատրաստվում ա էկոլոգիապես մաքուր մթերքներից՝ բնական մեղր, կարագ և այլն»:
Տիկիկ Անահիտը նույնիսկ գիտի փախլավա բառի ծագումնաբանությունը. «Էն ժամանակ, երբ մեր նախնիներն ապրել են Արևմտյան Հայաստանում, արիստոկրատ են եղել, իսկ փախլավան հարուստների քաղցրեղեն ա էղել ու բավականին թանկ հաճույք էն ժամանակների համար, ու երբ առաջի անգամ իրանք համտեսել են փախլավան, համից հիացած՝ բացականչել են. «Փա՜հ, լավնա» կամ «Փա՜հ, լավա», ու էդպես էս ուտեստի անունը մնացել ա փախլավա»:

Կարդալ ավելին