Երեկ՝ ժամը 22։00-ի դրությամբ, 252 անձի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում. ՀՀ ոստիկանություն

Երեկ՝ հունիսի 14-ին՝ ժամը 22։00-ի դրությամբ, 252 անձի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: