Էրիկ Գրիգորյանը մարտ և ապրիլ ամիսների համար պարգևավճար առհասարակ չի ստացել․ Նախարարության պարզաբանումը

Շրջակա միջավայրի նախարարությունը այսօր պարզաբանում է տարածել, որում նշվում է հետևյալը․

Մի շարք ԶԼՄ-ներում այսօր տարածված տեղեկատվությունը, թե շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը աշխատանքից ազատվելիս ավելի քան 6 միլիոն դրամ գումար է ստացել՝ թյուրըմբռնում է առաջացնում։

ԶԼՄ-ներից մեկից ստացված հարցմանն ի պատասխան, թե որքա՞ն աշխատավարձ և պարգևավճար են ստացել մարտ-մայիս ամիսների ընթացքում նախարարն ու նրա տեղակալները՝ շրջակա միջավայրի նախարարությունը տվել էր հստակ պատասխան, ըստ որի շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը մարտ և ապրիլ ամիսների համար պարգևավճար առհասարակ չի ստացել, իսկ փետրվար ամսվա պարգևավճարը նրան է փոխանցվել մարտ ամսին։

Բացի այդ, տարածված հոդվածներում առկա 6 միլիոնից ավել գումարը պաշտոնաթող նախարարը ստացել է որպես պաշտոնից ազատման վերջնահաշվարկ, որը գոյացել է կուտակված արձակուրդային օրերի հաշվին և, որը հավասարեցված է աշխատավարձին կամ դրան հավասարեցված այլ վճարներին՝ օրենքով սահմանված կարգով։

ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հորդորում ենք շրջակա միջավայրի նախարարության կողմից ուղարկված պատասխանները չներկայացնել կամայական մեկնաբանությամբ։

❗ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ❗Մի շարք ԶԼՄ-ներում այսօր տարածված տեղեկատվությունը, թե շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը…

Gepostet von ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia am Montag, 15. Juni 2020