Ի դեպ, կոշիկիս ռազմերն էլ 36 է․ Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է իր մասին հրապարակումներին

Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայտարարգիրը և գրել

«Փաստորեն, իրար հաջորդող իշխանությունները ահավոր կրեատիվիզմի պակաս ունեն: Հենց սկսում ենք իենց քննադատել, անմիջապես իրենց գրպանի լրատվամիոցներով` «սենսացիա», Նաիրա Զոհրաբյանի միլիոնների կարողությունն ու նման լալահառաչ վերնագրերով տպագրում են, ի՞նչ եք կարծում, ի՞նչ։
Այո, այո, դուք միանգամայն ճիշտ եք. տպագրում են իմ կողմից պարտաճանաչ և օրինապաշտ ձևով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած և հանձնաժողովի կայքում բոլորի համար բաց եւ հրապարակային դրված իմ հայտարարագիրը:
Ու որպեսզի վաղն էլ մի այլ «ճ» կլասի գրչակ, պետպատվերի շրջանակում պրիմիտիվագույն տրյուկներ չփորձի անել, հրապարակում եմ հայտարարագիրս, որը, կրկնում եմ, բաց և հրապարակային դրված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում:

Հ.Գ. Ի դեպ, կոշիկիս ռազմերն էլ 36 է։
!No Pasarán!»։

https://www.facebook.com/n.zohrabyan/posts/751269162360144