Լիճքի երկու թաղամասերում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվի երկու թաղամասերի երեք փողոց:

Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 90 միլիոն 123 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 54 միլիոն 74 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 36 միլիոն 49 հազար դրամը՝ Լիճքի համայնքապետարանը:

Լիճքի համայնքապետարանի աշխատակազմի տրամադրած տվյալների համաձայն՝ ասֆալտապատվելու են Ա-6 թաղամասի թիվ 1 եւ Ա-2 թաղամասի թիվ 1 եւ 9 փողոցները:

Ասֆալտապատումը կիրականացվի 1420 մետր ընդհանուր երկարությամբ, որից Ա-6 թաղամասի թիվ 1 փողոցում՝ 870, Ա-2 թաղամասի թիվ 1 փողոցում՝ 450 եւ թիվ թիվ 9 փողոցում՝ 100 գծամետր երկարությամբ: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: 

Այս մասին հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։