«Հարսնաքարի» մատուցողը ագրեսիվ էր իր հարցերով

«Հարսնաքարի» մատուցողը ագրեսիվ էր իր հարցերով
«Հարսնաքարի» մատուցողը ագրեսիվ էր իր հարցերով

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսին ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության, նրա ընկերներին ծեծի ենթարկելու գործով այսօր ամբաստանյալների պաշտպաններ Ավագ Լալայանը, Սերգեյ Մկրտչյանը, Երեմ Սարգսյանը,Միհրան Պողոսյանը հարցաքննեցին տուժող Գարիկ Սողոմոնյանին:

Նշենք, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաննրի ընդհանուր իրավասության դատարանում Գարիկ Սողոմոնյանը երկրորդ տուժողն է, որը մինչ օրս ցուցմունք է տվել: Դատական երեք նիստ պահանջվեց, որպեսզի ցուցմունք տա եւ հարցաքննվի բժիշկ Արտակ Բայադյանը, երկու նիստ է հարցաքննվում է Գարիկ Սողոմոնյանը, եւ այն դարձյալ չավարտվեց, քանի որ ամբաստանյալներից երկուսը՝ Արման Խաչատրյանն ու Արթուր Բաբլոյանը չհասցրեցին հարցեր տալ:

Պաշտպանական կողմի հարցերը գրեթե նույնն էին, ինչ տրվել էր նախորդ տուժողին:

Նրանց հետաքրքրում էր, թե ինչպես են բժիշկները հայտնվել «Հարսնաքարում», ով է նրանց դիմավորել, ով ում կողքն էր նստել ռեստորանում նախապես պատվիրված սեղանի շուրջ, բազմոցին միայն Վահեն ու Դիաննան են նստած եղել, թե նրանց ընկերներից որեւէ մեկն էլ, ով ում է հարվածել, երբ պարզաբանումների համար դուրս են եկել ռեստորանային համալիրի ավտոկայանատեղի, արդյոք բժիշկները հայհոյե՞լ են, զգուշացվե՞լ են այլ սեղանակիցների կողմից: Կարդալ ավելին