Նույնականացման քարտի հերթեր են

Նույնականացման քարտի հերթեր են
Նույնականացման քարտի հերթեր են

ՀՀ օրենքը նույնականացման քարտերի մասին ուժի մեջ է մտել 2012 թվականի հունիսի 1-ից: Ընդ որում՝ 2013 թ. հունվարի 1-ից բոլոր գործատուները պետք է ձեռք բերեն նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն, որով հնարավորություն կունենան ներկայացնելու էլեկտրոնային եղանակով եկամտահարկի հաշվետվությունները:

Նույնականացման քարտի արժեքը հաստատված է 3000 դրամ, իսկ էլեկտրոնային ստորագրության տարեկան սպասարկումը՝ ևս 3000 դրամ: Այս պահին մեր համաքաղաքացիներից 6661 մարդ ունի նույնականացման՝ ID քարտ, իսկ ընդհանուր դիմողների թիվը մեծ է՝ 22587 հոգի: Համաքաղաքացիները դժգոհում են շարունակ գոյացած հերթերից և ուշացումներից:

Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը հերքում է, որ արհեստականորեն ձգձգվում են գործընթացները: Նրա պարզաբանմամբ՝ կան ժամկետային սահմանափակումներ էլեկտրոնային ստորագրություններ ձեռք բերելու և եկամտահարկի հաշվետվություններ ներկայացնելու համար, սա վերաբերում է գործատուներին և հաշվապահներին, և մարդիկ ուզում են մինչև հունվար, իսկ մի մասն էլ մինչև նոյեմբերի վերջ ունենալ նույնականացման քարտ, դրա համար էլ գոյացել են հերթեր:

Հարցին՝ նախատեսվածից շա՞տ են պատվիրատուները, Հովհաննես Քոչարյանը պայմանավորում է կենսաթոշակային բարեփոխումներով. «Մենք որևէ մեկին չենք պարտադրում նույնականացման քարտեր հանել, բայց քանի որ իրենք էլեկտրոնային ստորագրություններով պետք է ներկայացնեն հաշվետվություններ, դա միակ հնարավոր եղանակն է նույնականացման քարտ հանելու, իսկ ստորագրությունը միայն մենք ենք տալիս»: Կարդալ ավելին