«Բա էդ տղամարդը մեղք չէ՞». Հասարակությունը՝ ընտանիքից հեռացվող տղամարդու մասին

«Բա էդ տղամարդը մեղք չէ՞». Հասարակությունը՝ ընտանիքից հեռացվող տղամարդու մասին
«Բա էդ տղամարդը մեղք չէ՞». Հասարակությունը՝ ընտանիքից հեռացվող տղամարդու մասին

Ամեն 3-րդ կինը փաստացի ենթարկվում է տարբեր տեսակի բռնության. սա 2007 թվականի տվյալներն են, իսկ 2010-2012 թվականներին «Կանանց իրավունքների» կենտրոնը ստացել է 4688 զանգ, որոնցից 2257-ը ընտանեկան բռնություններ են եղել, մասնավորապես` 525 զանգը վերաբերել է ֆիզիկական բռնությանը, հոգեբանականին` 476, իսկ 10 ահազանգ էլ եղել է սեռական բռնության մասին: Այս մասին «Ելակետ» ակումբում ասացին կենտրոնի աշխատակիցները:

Aravot.am-ը կենտրոնի ղեկավար Սուսաննա Վարդանյանին խնդրեց ներկայացնել «Ընտանեկան բռնության» մասին օրենքի նախագիծը, ըստ որի առաջին անգամ Հայաստանում կնախատեսվի բռնարարին ընտանիքից մեկուսացնել եւ թույլ չտալ 500 մետր շառավղով մոտենալ ընտանիքին:

Տիկին Վարդանյանի խոսքերով`օրենքն առաջին անգամ հստակ սահմանում է թե ինչ է ընտանիքը օրենքի տեսանկյունից, ովքեր են ընտանիքի անդամները, ինչ հարաբերությունների մեջ են ընտանիքի անդամները, օրինակ ամուսինները, որոնք ամուսնալուծված են ապրում են առանձին, համաձայն այս օրենքի նախագծի, համարվում են ընտանիքի անդամներ. «Եթե անգամ բաժանվել գնացել է, բայց կարող է գալ ու ներողություն տալ, դրա համար ինքը համարվում է ընտանիքի անդամ, զուգընկերները ընտանիքի անդամներ են, սահմանվում է՝ ի՞նչ է ընտանեկան բռնությունը, ով է ընտանեկան բռնության զոհը, տուժողը եւ նրա կարգավիճակը»:

Կենտրոնի ղեկավարի խոսքերով` այսօր բռնության ենթարկված կինը վերցնում է երեխաներին եւ տանից դուրս գալիս, բայց ամբողջ աշխարհում տարածված է, որ ապաստան են տալիս նման կանանց եւ երեխաներին, եւ դրա համար պետք է ապաստարաններ էլ լինեն, իսկ երբ օրենքն ընդունվի, ապա կառավարությունը պետք է ստեղծի ճգնաժամային կենտրոններ, ապաստարաններ, որտեղ բռնության ենթարկվածները կարող են ապաստան գտնել եւ օգնություն ստանալ: Կարդալ ավելին