Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի էջում գրել է․
«Ասում են՝ ճանապարհները մեր երկրի արյունատար անոթներն են:
2019թ. արդյունքներից. շուրջ 13.7 կմ երկարությամբ այս ճանապարհն անցնում է Սյունիքի մարզի Դարբաս‚ Գետաթաղ‚ Լոր‚ Շենաթաղ համայնքներով:
Հիմնանորոգվել է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ:
Լուսանկարները՝ Անդրանիկ Քեշիշյանի։»
19.06.2020
Հիմնանորոգվել է Սյունիքի մարզի Դարբաս‚ Գետաթաղ‚ Լոր‚ Շենաթաղ համայնքներով անցնող ճանապարհը
