Նորից՝ պոլի փետ. Արամ Աբրահամյան

Նորից՝ պոլի փետ. Արամ Աբրահամյան
Նորից՝ պոլի փետ. Արամ Աբրահամյան

Հայաստանում չեն գործում ընտրական մեխանիզմները՝ դրանք հետեւողականորեն քանդվել-ոչնչացվել են 1995 թվականից: Ոչ մի մտքի տիտան, ոչ մի նախագահ, ոչ մի պատգամավոր, ոչ մի ընդդիմադիր, եթե նույնիսկ նրանք բոլորը ոտքից գլուխ բաղկացած լինեն բարի կամքից, չեն կարողանա մեկ-երկու ընտրությունների ընթացքում դրանք վերականգնել:

Գուցե զուգահեռս շատ հեռու է տանում, բայց հիշեցի մի պատմություն. մանկատան երեխային բերում են ընտանիք, նա սկզբում զարմանում է, որ իրեն չեն ծեծում, իսկ հետո սկսում է իրեն այնքան վատ պահել, որ ընտանիքը երազում է, թե երբ է նա վերադառնալու մանկատուն: Որքան համբերություն, որքան նրբանկատություն, որքան, ի վերջո, սեր է պետք, որպեսզի այդ երեխան ինտեգրվի այդ ընտանիքի եւ, ի վերջո, հասարակության մեջ: Մեր քաղաքական վերնախավի ներկայացուցիչներն այդ համբերությունն ու նրբանկատությունը չունեն՝ նրանք կողմնակից են հեշտ լուծումների: 17 տարի քաղաքացիներին այլասերած իշխանությունը շարունակում է դա անել առավել մասշտաբային եղանակով: 90-ականներին այդ այլասերմանը գործուն մասնակցություն ունեցած ներկայիս ընդդիմությունը ձեւ է անում, թե «ռեժիմի անհապաղ փոփոխությունը» կարող է լուծել բոլոր խնդիրները, այլ թվում՝ լեգիտիմության:

 

Այդքանով հանդերձ՝ թեեւ արդար ընտրություններ Հայաստանում մոտ ապագայում հնարավոր չեն, որոշ դեպքերում իշխանությունն իրեն պահում է ավելի լկտի, իսկ երբեմն՝ ավելի զուսպ: Երկրորդ տիպի վարքագծի դրսեւորում էր Գյումրիում Արման Սահակյանին առաջ քաշելը: Նախ՝ նա ծանոթ է գյումրեցիներին որպես ֆուտբոլային ակումբի սեփականատեր, երկրորդ՝ նախընտրական արշավի ժամանակ տվել է բազմաթիվ հարցազրույցներ, ունեցել է բազմաթիվ հանդիպումներ ընտրողների հետ, որոնց ներկա են եղել լրատվամիջոցները: Եթե ներկա էլ չլինեին, այդ հանդիպումները դրվել են թեկնածուի ֆեյսբուքի էջում: Մի խոսքով՝ նա ձգտել է համոզել ընտրողներին, որ կարող է աշխատել խորհրդարանում: Կարդալ ավելին