Սեպտեմբերի 1-ից կգործի Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից Գավառի hատուկ դպրոցը կվերակազմավորվի Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ)։

ենտրոնը մանկավարժահոգեբանական աջակցություն կցուցաբերի մարզի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանը։

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին ներկայացրեց կենտորոնի կազմավորմանը զուգընթաց քայլերը։

Մարզպետը և նախարարի տեղակալը քննարկեցին Գավառի հատուկ դպրոցի աշխատակիցներին աշխատանքով ապահովելու, դպրոցի աշակերտներին հանրակրթական դպրոցներում տեղավորելու, նրանց սոցիալական կարիքները հոգալու, ստեղծվող ՏՄԱԿ-ը մասնագետներով համալրելու, դպրոցի շենքը և ուսումնանյութական բազան հետագայում արդյունավետ օգտագործելու հետ կապված հարցեր։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը եղան նաև Գավառի հատուկ դպրոցում, ծանոթացան շենքային պայմաններին, հատուկ դպրոցի աշակերտներին հանրակրթական դպրոցներում տեղավորելու գործընթացին և հատուկ դպրոցի լուծարումից հետո դպրոցի աշխատակիցներին աշխատանքով ապահովելու հնարավորություններին։

Այս մասին հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։