Ստյոպա Սաֆարյան. Ռոբերտ Քոչարյանը չի համարձակվի մասնակցել ընտրություններին

Ստյոպա Սաֆարյան. Ռոբերտ Քոչարյանը չի համարձակվի մասնակցել ընտրություններին
Ստյոպա Սաֆարյան. Ռոբերտ Քոչարյանը չի համարձակվի մասնակցել ընտրություններին

«Ես կարող է սխալվեմ, բայց չեմ հավատում նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի առաջադրվելուն: Նա երբեք չի եղել հրապարակային քաղաքական գործիչ, որ հիմա հրապարակային ձեւով մտնի քաղաքական դաշտ: Բացի այդ, նրա հնարավոր հենարաններից մեկը կարող էր լինել ԲՀԿ-ն, իսկ հիմա ո՞ւմ միջոցով պետք է նա մտնի խաղի մեջ, ինքնաառաջադրո՞ւմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, նշելով, որ Ռոբերտ Քոչարյանը խաղի մեջ երբեք միայնակ չի մտնի:

Սաֆարյանը ՀՀ երկրորդ նախագահի վերադարձին ու գալիք նախագահական ընտրություններում մասնակցությանը չի հավատում, չնայած կարծում է, եւ փորձն էլ ցույց է տվել, որ քաղաքականության մեջ շատերն են վերադառնում: Կարդալ ավելին