Պառակտումներ կոմկուսում. «Ռուբեն Թովմասյանը կուսակցությունը տանում է պարտության»

Պառակտումներ կոմկուսում. «Ռուբեն Թովմասյանը կուսակցությունը տանում է պարտության»
Պառակտումներ կոմկուսում. «Ռուբեն Թովմասյանը կուսակցությունը տանում է պարտության»

Իրեն սոցիալիստ համարող նախկին կոմունիստ, նաեւ նախկին ՕԵԿ-ական, նախագահի թեկնածու Ռոբերտ Ահարոնյանը Aravot.am-ին պատմեց, որ կոմունիստական կուսակցության ներսում ներքին պառակտումներ կան:

«Մինչեւ 1999 թվականը, Թովմասյան Ռուբենն ընդհանրապես կոմկուսում չի եղել : Ու ինչպես ասացին վերեւից, ստացվեց այնպես՝ ինքը դարձավ լիդեր: Շատ հարգանք ունեցող ընկեր է, բայց իր ղեկավարության ընթացքում կոմունիստական կուսակցությունը տանում է պարտություն: Միշտ պարտվում է: Մի երկու երեք անգամ, երբ պարտվում ես, պետք է տեղդ զիջես երիտասարդներին, իսկ այդ կուսակցությունում կան երիտասարդներ, որոնք կարող են վերցնել եւ կուսակցությունը տանել ճիշտ ուղով: Միգուցե իրեն դա է պետք, որ ինքը լինի կենտկոմի առաջին քարտուղար, դա հնչող է: Բայց Թովմասյան Ռուբենը պատասխանատվություն չունի պետության եւ ժողովրդի առջեւ: Բայց երբ դառնում ես լիդեր, ուրեմն դու պատասխանատվություն եւ պարտավորություն ես կրում քո հետեւում կանգնած մարդկանց համար »,- դժգոհեց Ռ. Ահարոնյանը: Կարդալ ավելին