«Սոցիալական բունտից դուք վախեցեք, որովհետև ձեր կառուցած ապօրինի դղյակներն ու բենթլիներ են դառնալու սոցիալական բունտի զոհ»․ Նիկոլ Փաշինյան

«Որոշ ուժեր եկել սովերից են խոսում, սոցիալական բունտերից են խոսում։ Այ ժողովուրդ ջան, էդ սոցիալական բունտից դուք վախեցեք, որովհետև սոցիալական բունտը, որ եղավ, մենք ի՞նչ ունենք, որ սոցիալական բունտի զոհ ա դառնալու, առաջին հերթին ձեր կառուցած ապօրինի դղյակներն ու բենթլիներ են դառնալու սոցիալական բունտի զոհ»,- ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց․ «Հրահրեք սոցիալական բունտ, տեսնենք էդ սոցիալական բունտի ժամանակ դուք որտեղ եք հայտնվելու և ինչ դիրքով, որը շատ կարևոր է»։

Վարչապետն անդրադարձավ ընդդիմադիրների բողոքներին, թե արտակարգ դրության պայմաններում հանրահավաքներն արգելվել են։

«Մի նրբություն չեն արձանագրել՝ մեր հանրահավաքներն էլ են արգելված նույն տրամաբանությամբ։ Հենա տեսանք ձեր արած հանրահավաքը, կես միլիոն դոլար ծախսում եք, 200 հոգի մարդ եք կարում հավաքեք։ Ասում են՝ հանրահավաք կանենք, բա որ մենք արեցինք հանրահավաք, հանրահավաքո՞վ եք վախեցնում, դուք եկեք փողով վախեցրեք, թալանելու ձեր կարողությամբ, դուք եկեք մեզ վախեցրեք ձեր կրթական ցենզով։ Եկել մեզ հանրահավաքով վախեցնո՞ւմ եք, այստեղ են ասել՝ կանգնեցրեք ինքնաթիռը, իջնող կա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։