Հովհաննես Սահակյանը՝ Մհեր Սեդրակյանի միջադեպի մասին. «Պետք է տրվի իրավական, նաեւ քաղաքական գնահատական»

Այսօր ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել Մհեր Սեդրակյանի՝ լրագրողի հետ ունեցած միջադեպը՝ լրագրողների հետ ճեպազրույցում: Նա վստահեցրեց, որ դեպքից տեղյակ չէ. «Կարծում եմ, որ եթե նման փաստեր կան, կարող է Մհեր Արշակյանը դիմել իրավապահ մարմիններին: Համենայնդեպս, իրավական հարթության մեջ պետք է գնահատական տալ, եթե նման փաստ իսկապես գոյություն ունի»:

Մեր հարցին՝ բայց ճիշտ գնահատական կտրվի՞՝ հաշվի առնելով, թե ում մասին է խոսքը՝ նա պատասխանեց. «Ես վստահ եմ, որ ճիշտ գնահատական կտրվի, որովհետեւ որեւիցե մի առիթ չկա, որ կասկածի տակ դնենք, եթե կա համապատասխան փաստը: Պետք է նայենք ընթացքը»:

Հարցին՝ ՀՀԿ-ում կա՞ն այնուամենայնիվ մարդիկ, որոնց մոտ ծոտը պոկելու փորձ կա՝ նա պատասխանեց. «Հարցը համարենք հռետորական կամ որոշակի քաղաքական շեշտադրում ունեցող: Կարծում եմ իմ կողմից եւ իմ գործընկերների կողմից լրագրողների հանդեպ վերաբերմունքը բավականաչափ դրական է»: Կարդալ ավելին