Մշտադիտարկում է իրականացվել Էրեբունի վարչական շրջանում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, համագործակցելով ՀՀ ոստիկանության ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, հուլիսի 1-ին շարունակել են մշտադիտարկումներ և հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում:

Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված գործառույթների ընթացքում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնք կանգնած ուղորներով փոխադրում են իրականացրել։

Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են դիմացի նստատեղին՝ ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև՝ առանց դեմակի վարորդներ:

Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։