Բժիշկներին հաջողվել է կայունացնել Նավալնիի վիճակը․ Factor.am

Բժիշկներին հաջողվել է կայունացնել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի վիճակը: Այս մասին լրագրողներին ասել է Օմսկի շտապօգնության թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն, գրում է ՏԱՍՍ-ը:

Անատոլի Կալինիչենկոն նշել է, որ դաշնային կենտրոնների և երկրի առաջատար մասնագետների հետ իրականացնում են հեռահար բժշկական խորհրդատվություններ և քննարկում Նավալնիի առողջական վիճակը: «Բոլոր ախտորոշիչ միջոցառումներն իրականացվել են ճիշտ և ամբողջությամբ: Մեզ հաջողվել է կայունացնել նրա վիճակը »,- Կալինիչենկոն ասել է լրագրողներին՝հավելելով, որ դեռևս չեն պատրաստվում Նավալնիին տեղափոխել Մոսկվա:

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի մեջ: Նավալնիի մամլո խոսնակ Կիրա Յարմիշի փոխանցմամբ՝ քաղաքական գործչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է օդանավում՝ Տոմսկից Մոսկվա թռչելու ժամանակ: Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ նրան հոսպիտալացրել են անգիտակից վիճակում: «Մեկ տարի առաջ Ալեքսեյին թունավորել են, երբ նա գտնվում էր կալանավայրում: Ակնհայտ է, որ հիմա էլ են նույնն արել»,- Կիրա Յարմիշը գրել էր այսօր Twitter-ի իր էջում։

Մանրամասները՝ Factor.am-ում․