«Նույնիսկ այս խեղճ երեխայից են հրաժարվում հոր հարազատները, երեխան խնամակալ չունի». դպրոցի տնօրենը մանրամասներ է հայտնում 13-ամյա աղջկա մասին. «Գալա»

«Գալա» – «Երեք տարի առաջ է աղջկա հայրը մահացել: Դե իմացել ենք, որ մայրը ինչ-որ մեկի հետ կապված է, վերջինիս պատճառով ամուսնու հարազատներն ընդհանրապես իրենց հետ ոչ մի առնչություն չեն ունեցել: Եղբայրը հորաքրոջ մոտ է ապրում:

Նազելիին էլ է հորաքույրը ուզել տանի իր հետ, մայրը չի տվել: Այս պահին էլ բոլոր հարազատները նույնիսկ հրաժարվում են հուղարկավորելուց: Նույնիսկ այս խեղճ երեխայից են հրաժարվում հոր հարազատները: Այս պահին երեխան խնամակալ չունի. մոր կողմից մարդ չի ներկայացել, մի քեռի ունի՝ Գերմանիայում է ապրում, բայց…

Նորմալ երեխա էր՝ աշխույժ, ամեն օր դասերին պատրաստ: Այսօր շարադրություններն էի կարդում, թեմատիկ գրավորներն էի նայում: Ամբողջ կիսամյակի ընթացքում այդ երեխան 4 օր է բացակայել, որի համար բժշկի թուղթ է ներկայացրել:

Զարմանում եմ, թե ինչու է նման բան պատահել իր հետ: Չեմ կարող ասել՝ երեխու մոտ ինչ-որ վախ է եղել, որի մասին չի արտահայտվել: Մենք գերազանցիկ աղջիկ ունենք, Մարիամիկի հետ էր մտերիմ հարաբերությունների մեջ:

Նազելին ոչ բացակայել է, ոչ անպատրաստ է դասերին եկել: Առավոտյան դասղեկի հետ էր դասի գալիս: Եթե երեխայի մոտ ինչ-որ բան նկատեինք կամ վարքագծի մեջ փոփոխություն, մենք ուշադրության կենտրոնում կպահեինք: Երեխան անխնամ չի եկել դպրոց. մաքուր, նորմալ հագնված, չեմ զգացել, որ անուշադրության է մատնված, մոր կողմից Նազելիի հանդեպ բացթողում չենք նկատել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Գյումրու Օյունջյան կրթահամալիրի  տնօրեն Հասմիկ Անդրիասյանը՝ անդրադառնալով երեկ Գյումրիում տեղի ունեցած դաժան ծեծի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում գտնվող 13-ամյա աղջկան:

Ավելին՝ սկզբնաղբյուրում: