Րաֆֆին ծեր տատիկից հաց ու պանիր է վերցնում եւ ուտում

Րաֆֆին ծեր տատիկից հաց ու պանիր է վերցնում եւ ուտում
Րաֆֆին ծեր տատիկից հաց ու պանիր է վերցնում եւ ուտում

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը շարունակեց նույն ոգով, բայց այս անգամ՝ Կենտրոնում: Բարեւելով փողոցում մարդկանց՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց մի տատիկի, որը ջերմ ողջունելուց հետո նստեց փողոցի նստարաններից մեկին՝ հաց ու պանիր ուտելու: Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ «խրախճանքին» եւ պոկելով տատի բաժնից մի քիչ հաց ու պանիր՝ սկսեց ուտել այն:

Այս անգամ քարոզարշավին էր միացել նաեւ պարոն Հովհաննիսյանի որդին՝ Կարինը: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, միայն ասաց, որ եկել է՝ հոր կողքին լինելու համար:

Րաֆֆի Հովհաննիսյանը այցելեց կենտրոնի մի քանի գրադարաններ եւ նվիրեց Կարինի գրքերից մեկը՝ «Գերդաստան ստվերացը»՝ տարբեր լեզուներով: Գրքում, ինչպես նշեց պարոն Հովհաննիսյանը, իրենց գերդաստանի՝ Գասպարի, Հովակիմի պատմությունն է, որն իրենից արժեք է ներկայացնում: Կարդալ ավելին