Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Հիմա համոզվեցի՞ք, որ Հայաստանում քաղաքական կամ պսևդոքաղաքական ուժերի վերջին ակտիվությունը ոռոգվում էր դրսից:
Ներսում իրական քաղաքական օրակարգ չձևավորվեց:
Մնաց՝ Սահմանադրական դատարանի շուրջ ձևավորվող ճգաժամի հաղթահարումը թույլ չտալն ու օլիգարխիայի կազմաքանդումը և ոչնչացումը ամեն գնով կանխելը:
Այս ուժերի գործունեությունը, ջանքը, քայլերը երբեք չեն հետապնդել Հայաստանի ինքնիշխանության, պետականության շահ:
Հեղափոխությունից հետո Հայաստանում չի եղել ներքաղաքական գործընթաց, որը ուղղորդված չի եղել դրսից: Դրանք բոլորը եղել են կրակահերթեր հեղափոխության՝ արժանապատիվ պետություն դառնալու Հայաստանի եզակի հնարավորության դեմ:
Հայտնի ուժերը երկրի ներսում քաղաքական պայքարը հիմնավորապես ձախողելուց հետո որոշեցին դիմել Հայաստանի վրա տղա բերելու հայտնի «պրիոմին»:
Տղերք, նամուս ունեցեք, թասիբ ու արժանապատվություն ունեցեք:
Երկրի նույնիսկ ամենաչսիրված առաջնորդի և ամենաբռնապետի դեմ դրսից մարդ բերելը դավաճանություն է ազգի, հայրենիքի դեմ:
Մի արեք՝ հիշեք ոչ Հայաստանն է հինը, ոչ ձեր պաշտպան երկիրը: Դուք ոնց օգտագործվել եք, այդպես էլ օգտագործված փալասի պես շպրտվելու եք աղբանոցը:
Եվ ո՞վ է այդժամ հիշելու ձեզ, ո՞վ է այդ պահին փրկելու ձեզ:
Մի՜ արեք, պարզապես, մի՜ արեք: