«Հայկական ժամանակը» գրում է․ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 8-ի նիստում պատրաստվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ 10 մլն դրամի չափով տուգանք կիրառելու մասին որոշում ընդունել։
Ամիսներ առաջ ՀԾԿՀ նախագահի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը 2020 թվականի մայիսի 4-8-ը ՀԷՑ-ի կողմից առանձին սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակի հնարավոր հավելագրումների փաստի ուսումնասիրության նպատակով ընկերության «Արարատ», «Աշտարակ» եւ «Աբովյան» էլեկտրական ցանցերում իրականացրել էր մոնիթորինգ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։