Ավստրալիայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 2 մարդ, նրանցից մեկն անչափաս է եղել

Արևմտյան Ավստրալիա նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է մի տղամարդ և մի աղջիկ, ևս մեկ մեծահասակ և երեխա ծանր վիրավոր են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով  Քիմբերլիի շրջանի ոստիկանությանը:

Իրավապահները նշել են, որ ուղղաթիռն ընկել է Բրում գյուղի արվարձաններում: Ոստիկաններին դեպքի վայր են կանչել տեղական ժամանակով 14:35-ին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։