Այո՛, լոգոյի կեղծումը մի կողմից շատ նյարդայնացնող է, մյուս կողմից՝ զավեշտալի, իսկ ընդհանրապես՝ հատկանշական. Զառա Հովհաննիսյան

«Նյարդայնացնող է, որ Հայաստանում այդքան տարածված է գրագողությունն ու կեղծիքը, և նույնիսկ նման հնչեղ ու որևէ աչքից չվրիպող ակցիայի՝ մրցույթի ու հանրաքվեի պարագայում, մարդիկ չեն ընկրկում ու յուրացնում են։

Զավեշտալի է, որովհետև այդքան մեծ շուքով ու խանդավառությամբ էր ընտրվել այդ կեղծ լոգոն, որ զավեշտի հասնող էր նման անիմաստ ցնծության մեկ վայրկյանում հօդս ցնդելն ու փոշիանալը։

Իսկ հատկանշական է նրանով, որ մենք, ցավալիորեն շարունակում ենք սիմվոլներով մտածել ու առաջնորդվել։ Առավելապես կառավարող ուժի ներկայացուցիչները, միաձայն փորձեցին կապեր գտնել ու տեսնել, 1991 թվականի հանրաքվեի ու սպասվող հանրաքվեի միջև, միմյանց հետ անհամեմատելին բերելով միևնույն դաշտ, արթնացնելով պատմական հիշողությունն ու խոսելով համազգային հպարտ ինքնության մասին։

Իրականում, ըստ էության չխոսելը, հանգուցային պահերին սիմվոլներ ոգեկոչելն ու հրապարակ նետելը մեզանում ընդունված պրակտիկա է, և այդ մոտեցումը մեզ պահում է հավերժական շրջապտույտում՝ թույլ չտալով յուրաքանչյուր փուլ ամփոփելու և ռեֆլեկսիայի ենթարկելու, ուստի՝ առաջ անցնելու»,- գրում է իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում:

Հավերժական շրջապտույտը․Այո՛, լոգաոյի կեղծումը մի կողմից շատ նյարդայնոցնող է, մյուս կողմից՝ զավեշտալի, իսկ ընդհանրապես՝…

Gepostet von Zara Hovhannisyan am Donnerstag, 27. Februar 2020