Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գանգատը ՄԻԵԴ-ում ստացվել է. պարզաբանումներ են պահանջել կառավարությունից․ Փաստինֆո

ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ՄԻԵԴ գանգատ են ներկայացրել։ Այս տեղեկատվությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։

Նրանք պնդում են, որ իրենց իրավունքները խախտվել են և պահանջում են կառավարությանը պարտավորեցնել որոշակի գործողություններ անել։ ՍԴ դատավորները նաև խնդրել են ՄԻԵԴ-ին կիրառել հայցի ժամանակավոր միջոցներ, ինչը նշանակում է, որ ՄԻԵԴ-ը գանգատը կքննի արագացված ընթացակարգով և իր դիրորոշումը կներկայացնի առաջիկա օրերի ընթացքում։

ՄԻԵԴ-ն արդեն գրանցել է գանգատկ ու հարցաշար ուղարկել՝ ՀՀ կառավարությանը՝ նրանց լիազորությունների դադարեցման հիմքերի ու ընթացակարգի մասին։

Մանրամասները՝ այստեղ