ԱՄՆ Սպիտակ տան մամուլի խոսնակը արտաբերել է Հայոց ցեղասպանություն եզրույթը

White House press secretary Kayleigh McEnany holds her first press conference Friday in the Brady Briefing Room of the White House.

ԱՄՆ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քայլի ՄաքԷնընին ավանդական ճեպազրույցի ժամանակ արտաբերել է Հայոց ցեղասպանություն եզրույթը՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուակոթողը վանդալիզմի զոհ է դարձել (տեսանյութում՝ 15-րդ րոպեից)։

«Այդքան շատ խուսափվող տերմինը (միտումնավոր կամ պատահաբար) արտաբերվեց Սպիտակ Տան պաշտոնական շուրթերից: Ցանկացած պարագայում, կարծում եմ ԱԳՆ խոսնակը պետք է արձագանքի հայտարարությանը և շնորհակալություն հայտնի պատմական իրողությունները ճիշտ գնահատելու համար», իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։