ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել բոլոր տնային կոնտակտավորների օջախներում, բժշկական հաստատություններում և մեկուսարան հանդիսացող վայրերում:
Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:
Ախտահանման շարունակական աշխատանքներ են կատարվել նաև քննական կենտրոններում: