«Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորը կալանավորվել է․ «Ազատություն»

«Ազատություն»-ը տեղեկացնում է․

Դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը (ԱԱԾ) և երկու ամսով կալանավորել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին։

Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին ԱԱԾ-ից, Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելու գործով, որով նաև Գագիկ Ծառուկյանն է անցնում։