Լոռու 7 համայնքների ճանապարհներ այս տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կնորոգվեն տուֆ քարով․ Մարզպետ

Լոռու թվով 7 համայնքների 6.8 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհներ այս տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կնորոգվեն տուֆ քարով: Այդ մասին տեղեկացնում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Նախորդ տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն համայնքում իրականացված տուֆ քարի միջոցով ճանապարհի սալարկման հաջողված ծրագիրը ընդօրինակելի դարձավ ոչ միայն մարզի, այլև հանրապետության մի շարք այլ համայնքների համար: Այս տարի տուֆ քարով ճանապարհի բարեկարգման ծրագրեր կիրականացվեն Բազում, Մեծավան, Հարթագյուղ, Արևաշող, Ջրաշեն,Ախթալա, Արջուտ համայնքներում», -գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Լոռու թվով 7համայնքների 6.8 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհներ այս տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակներում…

Posted by Andrey Ghukasyan on Tuesday, July 7, 2020