«Ահա այսպես են նրանք սուտ լուրեր տարածում, իսկ հետո պատասխանատվության ենթարկվելուց փորձում задний դնել»․ Հրաչյա Հակոբյան

Հեղինակ MediaLab

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք հայտնի «մաքսանենգ ծխախոտի» գործի հետ կապված հայցադիմում եմ ներկայացրել դատարան՝ պահանջելով, որպեսզի այն անձինք ովքեր պնդում էին թե ես կամ իմ ընտանիքի անդամները կապ ենք ունեցել իրենց կողմից առաջ բերված ինչ-որ ապօրինությունների մեջ, հրապարակային հերքեն իրենց արած հայտարարությունները և ներողություն խնդրեն վիրավորանքների համար:

Օրերս այդ անձանցից մեկը դատարան է ուղարկել հայցադիմումի պատասխան, որով ԽՆԴՐՈՒՄ է հայցն իր մասով մերժել, քանի որ, մեջբերում եմ իր հայցադիմումից. «….. «երկրի առաջին աներձագ» կոչում կամ պաշտոն գոյություն չունի, ուստի ես կարող էի նկատի ունենալ ում ասես, եւ տվյալ դեպքում հայցվորին` (Հրաչյա Հակոբյանին) նկատի չեմ ունեցել»:

Ահա այսպես են նրանք սուտ լուրեր տարածում, իսկ հետո պատասխանատվության ենթարկվելուց փորձում են հետ կանգնել իրենց ասածից, կամ այլ կերպ ասած «задний դնել»:

Այնուամենայնիվ, հուսով եմ, որ բոլորի հետ կհանդիպեմ դատարանում:
Կից տեղադրում եմ այդ անձանցից մեկի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանը»։

Hrachya Hakobyan-ի լուսանկարը: