Կարեն Վարդանյանը մահացել է․ «Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ»

Ինկուբացիոն տեխնոլոգիական ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը մահացել է և այդ կապակցությամբ ցավակցական գրառում է կատարել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը․

«Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ։
Պրն․ Վարդանյանը անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց իր ներդրած հսկայական ջանքերի։

Գնաս խաղաղությամբ, սիրելի ընկեր»։

Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ։Պրն․ Վարդանյանը անգնահատելի մեծ ավանդ թողեց…

Posted by Hakob Arshakyan on Thursday, July 9, 2020