«Հիշեցե՛ք, ամենակարեւորը ժողովրդի շնորհավորանքն է ու վստահությունը»

«Հիշեցե՛ք, ամենակարեւորը ժողովրդի շնորհավորանքն է ու վստահությունը»
«Հիշեցե՛ք, ամենակարեւորը ժողովրդի շնորհավորանքն է ու վստահությունը»

Բաց նամակ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին` պատասխանի ակնկալիքով Հարգարժան պարոն Սերժ Սարգսյան, Մամուլում կարդացի հայազգի հանրահայտ երաժիշտ Սերժ Թանգյանի նամակը Ձեզ եւ Ձեր զգացական պատասխանը նրան:

Ես սփյուռքահայ չեմ, ոչ էլ` հանրահայտ, ինչպես Սերժ Թանգյանը: Ես ՀՀ պարզ մի քաղաքացի եմ, որն այսօր ապրում է արտասահմանում եւ վաղուց կարող էր հանձնել ՀՀ անձնագիրն ու դուրս գալ քաղաքացիությունից եւ ստանալ եվրոպական ապահով երկրներից մեկի քաղաքացիությունը: Բայց դա չի արել, որովհետեւ անգամ քսան տարի դրսում ապրելուց հետո էլ ես ինձ համարում եմ իմ հայրենիքի մեկ մասնիկը, որի բույնը Հայաստանն է, ով միայն ժամանակավոր է ստիպված ապրել իր հայրենիքից, իր տեղ ու բնից հեռու: Հասկանում եմ, որ Դուք շատ բազմազբաղ եք եւ չեք կարող թերեւս անձնապես արձագանքել ու պատասխանել յուրաքանչյուրի բաց ու փակ նամակներին: Հասկանում եմ, որ Սերժ Թանգյանն իր արվեստով, մեր հայրենիքի սահմաններից դուրս մեր ժողովրդին ու երկրին բերած հսկայական իր հասարակական ծառայությամբ վաստակել է իրավունքը Ձեզանից ստանալու ջերմիկ ու զգացական մի նամակ: Ես չեմ հավակնում մի այդպիսի նամակի: Այնուհանդերձ մի կարճ պատասխանի ակնկալիք ունեմ: Խնդրում եմ պատասխանեք, թե ինչո՞ւ Դուք կամ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը չեք հրապարակում նախագահական ընտրություններին մասնակցածների ստորագրված ցուցակները: Ես իրավագետ ու իրավաբան չեմ, բայց որքանով կարդում եւ հասկանում եմ մեր սահմանադրությունը, նման քայլը չպետք որ հակասի ՀՀ ներկա սահմանադրությանը: Չեմ կարծում, որ նման քայլը կհակասի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին եւ կամ վնաս կհասցնի ընտրության գաղտնիությանը:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/02/26/208441/