Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Աննա Սարգսյանը հաղթեց Իրինա Բուլմագային և 8 հնարավորից վաստակելով 6 միավոր՝ այժմ գտնվում է 5-րդ հորիզոնականում: Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանն ունեն 5.5 միավոր:
Շախմատի Եվրոպայի կանանց անհատականառաջնությունն անցկացվում էՉեռնոգորիայում: Այն կեզրափակվի մարտի29-ին: Առաջնությանը մասնակցում են 34 երկրի 140 շախմատիստներ: Մրցաշարնանցկացվում է շվեյցարական մրցակարգով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է60.000 եվրո: Առաջին տեղը զբաղեցրածշախմատիստը կստանա 10.000 եվրո: