Ջիվան Գասպարյան. «80- ամյակիս օգնել է Սերժ Սարգսյանը, բայց ես կախման մեջ եմ»

Ջիվան Գասպարյան. «80- ամյակիս օգնել է Սերժ Սարգսյանը, բայց ես կախման մեջ եմ»
Ջիվան Գասպարյան. «80- ամյակիս օգնել է Սերժ Սարգսյանը, բայց ես կախման մեջ եմ»

«Ես ոչ մեկի չեմ դիմել, ոչ մեկից էլ օգնություն չեմ խնդրել, չեմ էլ խնդրի, ոչ մեկից էլ կախում չունեմ»,- Aravot.am-ին ասաց ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը: Նրա խոսքերով, իր 80- ամյակը նշելու հարցում Սերժ Սարգսյանն է աջակցել. «Բայց դա չի նշանակում, որ ես կախման մեջ եմ:

2 տարին մեկ չեմ հանդիպում նրանց, առիթից առիթ: Ի՞նչ կապ ունեմ կառավարության հետ… ես ինձ համար ապրում եմ, ոչ մեկի նեղություն չեմ տալիս»: Պարոն Գասպարյանը, անդրադառնալով երգչուհի Շուշան Պետրոսյանի, երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի եւ Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի լեզվակռվին` իշխանություններից փող վերցնելու ու նրա գովքն անելու կամ չանելու վերաբերյալ, ասաց, որ պարոն Մազմանյանի հայրն իր ընկերն էր, հետո հավելեց. «Բա որ պետությանը չդիմես, ո՞ւմ դիմես: Արտիստը պետք է պետությանը դիմի, պետությունը արտիստին շենք ու շնորհք, ժամանակ, օգնություն տա, եթե արտիստը նեղության մեջ է ու իրեն թույլ է տալիս: Կան արտիստներ, որոնք մտնում են քաղաքականության մեջ… դեպուտատ եւ այլն, դա էլ ուրիշ ոճ է… չգիտեմ ինչ են մտածում, ինչու են քաղաքականություն մտնում, իրենց փոխարեն չեմ կարող ասել…

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/07/212187/