Եվս մեկ անգամ կողմերին զսպվածության կոչ ենք անում․ Կրեմլ․ Lragir.am

Lragir.am – ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվայում խորապես անհանգստացած են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգության պատճառով և կողմերին զսպվածության ու կրակը դադարեցնելու կոչ են անում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ռուսաստանը, մենք արդեն դրա մասին տարբեր մակարդակներում ասել ենք, լինելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, պատրաստ է իր միջնորդական ջանքերն առաջարկել հակամարտության կարգավորման համար: Դուք գիտեք, որ ԱԳ նախարար Լավրովը ինտենսիվ հեռախոսային կապեր է ունեցել Բաքվի և Երևանի իր գործընկերների հետ: Այդ պատճառով ևս մեկ անգամ կողմերին զսպվածության կոչ ենք անում»,- ասել է Պեսկովը: