Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հերքել է տեղեկությունը, թե իր լուսանկարն արվել է նոր ազատագրված դիրքում

Փաստերի ստուգման հարթակ

Լրատվամիջոցները տարածում են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի լուսանկարը՝ ներկայացնելով, թե այն արվել է նոր ազատագրված դիրքում։ Տեղեկությունը դեռ կեսօրին հերքել էր անձամբ եպիսկոպոսը՝ նշելով, որ նկարը կապ չունի ազատագրված դիրքի հետ և այն արվել է այլ տեղ և այլ ժամանակ։

Մինչ այդ, լուսանկարը տարածվել էր սոցցանցերում, SHANTNEWS.am, armdaily.am և այլ կայքերում։ Թեմի առաջնորդի հերքումը, սակայն, «չի նկատել» 5-րդ ալիք / 5 TV-ը։ «Հայլուր» հաղորդման 16։30-ի թողարկման ընթացքում ցուցադրվել է լուսանկարը՝ «Իսկ այսօր հայկական զինուժի ազատագրած դիրքի վրա Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն է թևերը լայն բացել՝ խաղաղության համար, աղոթքով» մեկնաբանությամբ։