Հայաստանում բավական մեծ է պալեատիվ խնամքի կարիք ունեցողների թիվը

Հայաստանում բավական մեծ է պալեատիվ խնամքի կարիք ունեցողների թիվը
Հայաստանում բավական մեծ է պալեատիվ խնամքի կարիք ունեցողների թիվը

Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության կազմակերպած «Պալեատիվ կամ ցավամոքիչ խնամքի նորագույն զարգացումներն աշխարհում» համաժողովին զեկույցով հանդես է եկել Վաշինգտոնի պալեատիվ օգնության հարցերով ԲՀԻ-ի միջազգային խորհրդատու, գիտությունների դոկտոր Ստեֆեն Քոնորը, ով նշել է, որ վերջին տարիներին այնքան է Հայաստան գնում-գալիս, որ հավանաբար պետք է այստեղ բնակարան գնի:

Խոսելով պալեատիվ օգնության բնագավառում առկա մարտահրավերների շուրջ, նա ասել է, որ ամեն շաբաթ աշխարհում մեկ միլիոն մարդ մահանում է, ընդ որում՝ նրանց 80 տոկոսը մահանում է առանց պալեատիվ խնամք ստանալու: Նա նշել է, որ Հայաստանում բավական մեծ է այն ընտանիքների թիվը, ովքեր ունեն պալեատիվ խնամքի կարիք:

Նրա խոսքով՝ պալեատիվ խնամքի մեջ մտնում են կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունները, այսինքն՝ երբ պարզվում է, որ մարդը մահացու հիվանդ է և որևէ մեկը չի կարող կանախատեսել, թե երբ նա կմահանա:

Պալեատիվ խնամքը, նրա խոսքով, ենթադրում է թիմային աշխատանք, որն իր մեջ ներառում է բուժաշխատողների, հոգևորականների և այլն:

Նա ասել է, որ մահը կյանքի մի մասն է, և նպատակը մահը դանդաղեցնելը չէ: Պալեատիվ խնամքը, նրա խոսքով, տրամադրվում է հիմնականում ԵՄ-ում և ԱՄՆ-ում 80 տոկոսով: Կարդալ ավելին