Հունաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նախագահ, «Նոր ժողովրդավարության» պատգամավոր Կոնստանտինոս Պ. Գյուլեքասի հայտարարությունը.
«Ինչպես Հունաստանը և Կիպրոսը շարունակաբար դիմադրում են թուրքական ագրեսիվ սադրանքներին, այնպես էլ այլ երկրներ, ինչպիսին է Հայաստանը, նմանատիպ ճնշման է ենթարկվում Անկարայի կողմից, որը բերում է կովկասյան տարածաշրջանում ագրեսիվ գործողությունների, նրանց սահմանների վրա հարձակումների, հրադադարի ռեժիմի խախտումների և մարդու իրավունքների ոտնահարման:
Եվ, փաստորեն, սրանք այն երկրներ են, որոնք անցյալում առերեսվել են թուրքական քաղաքականության կողմից իրականացված ողբերգական գործողությունների հետ, ինչպես որ հայերը, որոնք Թուրքիայի այն ժամանակվա վարչակազմի կողմից ենթարկվեցին ցեղասպանության և դրան նույն ոճրագործների կողմից հաջորդեց Պոնտոսի և Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունները:
Մենք դատապարտում ենք Թուրքիայի այս ապակայունացնող գործողությունները, որոնք դեմ են ամբողջ քաղաքակիրթ մարդկությանը, որն աշխատում է բոլոր տարածաշրջաններում խաղաղության և անվտանգության համար, և ոչ թե լարվածություն հրահրելու և ռազմական գործողությունները շարունակելու»: