Զորքերի և հրամանատարության մարտական ոգին բարձր է․ Արծրուն Հովհաննիսյան․ Տեսանյութ

Իջևանում ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում այս պահին ընթացող ասուլիսում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազել է։

«Քիչ են եղել կրակոցները, և դրանք եղել են միայն հրաձգային զենքերից։ Ես այսօր այցելել եմ զորամասերից մեկը, զորքերի և հրամանատարության մարտական ոգին բարձր է, տեսնում ենք հակառակորդի բոլոր ոտնձգությունները, շարժը և եթե կատարվի որևէ սադրանք կստանան արժանի հակահարված», -հայտարարեց Հովհաննիսյանը։

Սահմանային վիճակը վերջին ժամերին. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը:

Սահմանային վիճակը վերջին ժամերին. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը:

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Friday, July 17, 2020