Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. Շուշան Ստեփանյան

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 70 կրակոց։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն առաջնագծի ողջ երկայնքով աչալրջորեն վերահսկում են հակառակորդին»,-գրել է Ստեփանյանը։