Լոս Անջելեսի քաղաքապետն իր աջակցությունն է հայտնել հայկական համայնքին

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին իր աջակցությունն է հայտնել հայկական համայնքին՝ շեշտելով, որ կանգնած են համայնքի կողքին՝ ընդդեմ բռնության: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Լոս Անջելեսի քաղաքապետը հայկական համայնքին աջակցող գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Մենք կանգնած ենք հայկական համայնքի կողքին՝ ընդդեմ բռնության։ Ադրբեջանը պետք է վերջ տա իր սադրիչ և վտանգավոր սպառնալիքներին, այն է՝  հարված հասցնել Հայաստանի քաղաքացիական ԱԷԿ-ին և պետք է ընդունի միջազգային դիտորդներին»,-նշել է Էրիկ Գարսետին՝ ավելացնելով, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը տարածաշրջանի խաղաղության և անվտանգության միակ ուղին են: