Ինչպես է գործարար Օնիկ Կարապետյանը անվնաս դուրս գալիս «Սիլ կոնցեռնի» գրասենյակից․ Տեսանյութ

«Սիլ կոնցեռնի» մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը պարզաբանում է տարածել, որում նշվում է․

«Ի գիտություն բոլոր լրատվամիջոցների՝ հայտնում ենք, որ այսօր առավոտվանից լրատվական մի շարք կայքերում տարածվել է լուր, թե իբրև ծեծ է եղել, որին մասնակից է եղել Ռոբերտ Սուքիասյանը: Հայտնում եմ, որ Սուքիասյաններից ոչ ոք ծեծի մասնակից չի եղել, այդ ամենը հորինվածք է:

Կցում եմ նաև ԶԼՄ-ներում տարածված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է այդ անձը անվնաս դուրս գալիս Սիլ կոնցեռնի՝ Ալրաղացի տարածքից: Հորդորում եմ բոլոր ԶԼՄ-ներին տարածել նաև 2-րդ կողմի տեսակետն ու սույն տեսանյութը: Կանխավ շնորհակալ եմ