Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է բուհերի դիմորդներին և նրանց ծնողներին

Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր ընդունել է բուհերի դիմորդներին և նրանց ծնողներին՝ կապված բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմորդների ընդունելության հետ:

Արման Թաթոյանը նշել է, որ գրություն է հասցեագրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, որում ներառված են դիմորդների և նրանց ծնողների առաջարկներն ու նկատառումները: