Անթույլատրելի է հայ խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնարարքները․ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսություն

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով հուլիսի 21-ին Լոս Անջելեսում Ադրբեջանի Գլխավոր հյուպատոսության առջև ադրբեջանցիների կողմից հրահրված միջադեպը:

«Դատելով դեպքերի հաջորդականությունից` ակնհայտ է, որ հայ համայնքի կողմից կազմակերպված խաղաղ բողոքի ակցիան խոչընդոտելն ու ցուցարաներին հրահրելը եղել է նախապես ծրագրված և ուղղորդված: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը անթույլատրելի է համարում հայ խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնարարքները»,- ասվում է հայտարարության մեջ։

https://www.facebook.com/ArmconsLA/posts/3146238725414612